Noticias en idioma armenio

Մուրադ Փափազեան. “Էմանուէլ Մակրոնի հետ նոր կապեր հաստատելը շատ դրական է”

Macron_PapazianԴրական շեշտադրումներ՝ դրական ակնկալիքներով. Ֆրանսիայի հայ կական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի կազմակեր պած ամենամեայ ընթրիքի անցկացումն այսպես բնորոշեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը:

«Հետաքրքրական երեկոյ էր, որովհետեւ առաջին պաշտօնական մեր հանդիպումն էր Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ: Նրա հետ նոր կապեր հաստատելը շատ դրական է: Նախագահի առջեւ մեր խօսքը ներկայացրեցինք Թուրքիայի, Ադրբեջանի, Արցախի հարցով, խօսեցինք ֆրանսահայ համայնքի մտահոգութիւնների մասին` Հայոց Ցեղասպանութեան ժխտողականութեան հարցի հետ կապւած: Մեր բոլոր պատգամները փոխանցեցինք: Ի դէպ, շատ կարեւոր էր, որ պարզապէս ելոյթներ չհնչեցին, երկխօսութիւն եղաւ նախագահի հետ»,- «Ար-մէնպրես»-ի հետ զրոյցում ասաց Մուրադ Փափազեանը:

Նա Ֆրանսիայի նախագահի ելոյթից մի քանի կարեւոր շեշտադրում առանձնացրեց, նախ այն, որ Ֆրանսիայի Հանրապետութեան օրացոյցում Հայոց Ցեղասպանութեան յիշատակման համար օր ամրագրւի: Դրանից բացի, նա ա-ռանձնացրեց Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնելու գործընթացին նոր ընթացք տալու դիտարկումը:

Իր խօսքում Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է նաեւ Արցախի խնդրին` նշելով, որ Ֆրանսիան իր աշխատանքը կակտիւացնի դիւանագիտական դաշտում:

«Ես իմ խօսքում իրեն հրաւիրեցի Արցախ: Ֆրանսիայի նախագահն ասաց, որ մեզ հետ կը գայ Արցախ, երբ խնդիրը լուծւած լինի: Սա նշանակում է, որ նա պատկերացնում է այցելութիւն` հայկական Արցախ»,-ասաց Մուրադ Փափազեանը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամեայ ընթրիքը կայացել է յունւարի 30-ին, մասնակցել է 500 անձ: Ընթրիքին մասնակցել են նաեւ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ-դէ-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրէսը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամաւորներ, այդ թւում՝ հայազգի պատգամաւոր Պատրիկ Դեւեջեանը, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկեանը, Ֆրանսիայի հայկական եւ հրէական համայնքների ներկայացուցիչներ: Ընթրիքի պատւոյ հիւրն էր Թուրքիայի խորհրդարանի պատգամաւոր Կարօ Փայլանը:

Tags

Argentina
Arménia y Diáspora