ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը իր հրաժարական տվավ

16 de octubre de 2018

nikol-pashinianԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հրաժարական տվավ իր պաշտոնից: Վարչապետը հայտարարեց կարեւոր նորութիւնը ուղիղ եթերի ընթացքին: «Ինչպես ես ասել էի, այսօր հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետութէան վարչապետի պաշտոնից»,- նշեց Փաշինեանը:

ՀՀ վարչապետը իր հրաժարականի մասին հայտնել էր «Ֆրանս 24» հեռուստաընկերութեան հետ հարցազրույցի ընթազքին: Փաշինեանը նշել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների շուտափույթ անցկացման համար պատրաստվում է հրաժարական տալ մինչև Հոկտեմբերի 16-ը, այդ դեպքում ընտրութիւնները տեղի կունենան Դեկտեմբերի 9-ին կամ 10-ին:

Նախագահ Արմեն Սարգսեանը ընդունած է կառավարութեան հրաժարականը

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնեն,  Կառավարութեան հրաժարականն ընդունելու մասին ՀՀ նախագահի հրամանագրում ըսած է. “Հիմք ընդունելով Սահմանադրութեան 130-րդ հոդվածը ընդունել Հայաստանի Կառավարութեան հրաժարականը” կը ստորագրէ Հայաստանի Հանրապետության Նախագահը: