Մշակութայի՞ն քրիստոնեա ես, թե՞ աստվածաշնչեան

25 de noviembre de 2014

historia-del-cristianismoՔրիստոնեութիւնը ներկայումս բուռն շրջան է ապրում: Այս 21 դարում ավելի շատ քրիս­տոնյաներ կան, քան երբևէ պատմու­թեան մեջ: Եթե կրոնը մեր կեանքի նշանակալից մասն է կազ­մում, ինչո՞ւ այն ազդեցութիւն չի ունենում մեր հասա­րակութեան վրա: Տխուր իրականութիւնն այն է, որ կրոնին նվիրումը կա, սակայն դրա ազդեցութիւնը նկատելի չէ:

Ահա խնդիրը. չնայած որ քրիստոնեութիւնը տարածվում է, մենք՝ քրիստոնեաներիցս շատերը, խրվել ենք այս մեծ թափ առնող սնանկացած մշա­կույթի մեջ: Մենք որդեգրել ենք աշխարհային շատ արժեքներ ու սկզբունքներ, որոնք շրջապատում են մեզ: Գուցե դրանք նոր սեռական էթիկայի դրույթներն են կամ պոռնոգրաֆիան, անվերահսկելի ագահու­թիւնը և նյութապաշտու­թիւնը կամ աղքատների կարիքների վրա աչք փակելը:

Գաղ. 5.9-ը բացատրում է, թե ինչու է նման արժեքների որդեգրումը խնդրահարույց. «Մի քիչ խմորը բոլոր զանգվածը խմորեցնում է»:

Այսպիսով, երբ փորձում ենք երկու աշխարհների լավագույնն ունենալ, մենք փոխում ենք Աստծո ճշմարտութիւնը ստով և Աստծո փառքը կուռքերով, մենք անում ենք այն, ինչ մեզ թվում է ճիշտ, սուզվում նյութապաշտ աշխարհի մեջ, և երկրպագում ստեղ­ծվածները՝ Ստեղծողի փոխարեն:

Արդիւնքը դառնում է՝ մշակութային քրիստոնեու­թիւնը: Մշակութային քրիստոնեու­թիւնը որոնում է իր ցանկացած, իր պատկերացումների Աստծուն՝ փոխարենը որոնելու իրական Աստծուն: Դա միտում է՝ լինելու մակերեսային՝ Աստծոյ ընկալման մեջ. երբեմն ցանկանում ենք՝ Աստված լինի այն մեղմ-պապիկների նման, ովքեր հաճախ մեզ երես են տալիս՝ թողնելով անել մեր ուզածը: Աստծոյ կարիքը ունենք, սակայն մեր պայմաններն ենք առաջարկում Նրան: Ընդունում ենք մեր Աստվածաշնչերում ընդգ­ծված տողերը, բայց մնացածի հետ հաշվի չենք ցան­կանում նստել:

Եվ ի՞նչն է այս մշակութային կրոնի արդիւնքը:

Հեշտությունը, որով շատ մարդիկ իրենց կապում են կրոնի հետ՝ ծնունդ է տվել երկու տեսակ քրիստո­նյաների՝ Աստվածաշնչեան քրիստոնաների և մշա­կու­թային քրիստոնեաների: Հիսուսն առաջինն էր, ով պարզում մտցրեց մար­դկանց տարբեր տեսակների մասին, ովքեր կկապեն կամ չեն կապի իրենց Իր հետ:

Սերմնացանի առակը մեզ է ներկայացնում Աստծո Խոսքը լսողների չորս խումբ.

1. Ոչ քրիստոնեաներ. «Ճանապարհի մոտինն էլ նրանք են, որ լսում են և հետո սատանան գալիս է խոսքը նրանց սրտից հանում է, որ չհավատան և փրկվեն» (Ղ 8.12): Քրիստոսը պարզ ասում է, որ ոչ ամեն մեկը, ով կլսի փրկութեան մասին՝ կհավա­տայ:

2. «Ապառաժի վրայինն էլ նրանք են, որ երբ որ կլսեն խոսքը, ուրախութիւնով ընդունում են, սակայն նրանք արմատ չունեն: Մի առ ժամանակ հավատում են, բայց փորձութեան ժամանակին հեռանում են» (Ղուկաս 8.13): Այս մարդիկ կեղծ քրիստոնեաներ են, ովքեր ասում են, որ քրիստոնեա են, սակայն իրակա­նում՝ չեն:

3. «Փշերի մեջ ընկնողն էլ նրանք են, որ խոսքը լսած են լինում, բայց հոգսերից և հարստութիւնից և կյանքի զվարճութիւններից՝ գնալով խեղդվում են ու անպտուղ են լինում» (Ղուկ. 8.14): Ցավալի իրականու­թիւն է, բայց հաճախ նրանք, ովքեր կանչված են աշխարհի աղն ու լույսը լինելու, սկսում են ապրել այս աշխարհի դատարկ ապրելակերպով: Նման մշակու­թային քրիստոնեաները պարտութեան մեջ են ա­պրում՝ ոչնչով չտարբերվելով անհավատ մարդ­կանց ապրելակերպից:

4. Աստվածաշնչեան քրիստոնեաներ: «Բայց այն պարարտ երկրի միջին նրանք են, որ բարի և հոժար սրտով խոսքը լսում ու ընդունում են, և համբերու­թիւնով պտուղ են տալիս» (Ղ. 8.15): Աստվածաշ­նչեան քրիստոնեան նա է, ով հավատում ու վստա­հում է Քրիստոսին և միայն Քրիստոսին՝ իր փր­կու­թեան հարցում: Եվ որպես արդիւնք՝ իր փրկող հավատքի, նա փափագում է լինել հնազանդ Աստծո սկզբունք­ներին՝ որպես իր գոհացող սրտի արդիւնք: Սակայն հնազանդու­թիւնը չէ, որ փրկում է նրանց, այլ հավատքը: Ահա ինչու շատ քրիստոնեաներ մշա­կութային քրիստոնեաներ են, նրա­նք ասում են որ ունեն հավատք, բա­յց հնազանդութեամբ չեն ընդու­նում Քրիստոսին որպես իրենց կեանքի Տեր: Աղոթում եմ  որ բարի, հոժար սրտով խոսքը լսեք և ըն­դունեք այն, ապրելով ինչպես Աս­տծոյ արժանի զավակներ:

 

Պատրիկ Մորլի