«Զարթնիր, Լաո». «Դիմադրություն» շարժման հանրահավաքը եւ երթը Սասունցի Դավթի արձանի հարակից հրապարակից

25 de mayo de 2022

Չնայած հորդառատ անձրեւին՝ Սասունցի Դավթի արձանի հարակից հրապարակից այսօր, մայիսի 24–ի երեկոյան մեկնարկեց «Դիմադրություն» շարժման բազմամարդ երթը։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն, իր խոսքում անդրադառնալով Փաշինյանի Բրյուսել կատարած այցին, նշեց, որ այս իշխանություններից վաղուց ոչ մի դրական ակնկալիք չունենք։

«Որևէ հակահայ պայմանավորվածություն այլևս մեզ չի զարմացնում։ Մենք ասել ենք՝ ստեղծված իրավիճակից կա մեկ լուծում ՝ օր առաջ ազատվել այս չարիքի կառավարությունից։

Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ այս ամենից ելնելով՝անկախ եղնակային պայմաններից ու բոլոր ճնշումներից շարունակելու են պայքարը՝ հասցնելով հաղթական ավարտին։

Նա առաջարկեց երթ իրականացնել դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ կշարունակեն հանրահավաքը։

«Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան», «Տեր ենք մեր հայրենիքին» վանկարկումների ներքո երթը շարժվեց առաջ։

Երթի ընթացքում հնչում էին հաղթական պայքարին միանալու կոչեր, հայրենասիրական երգեր։

Քայլերթի մասնակիցներին քաղաքացիները ողջունում էին իրենց պատշգամբներից և լուսամուտներից։

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքը շարունակվեց։

Իշխան Սաղաթելյանը կոչ ուղղեց ուժային կառույցներին և պետական բոլոր պաշտոնյաներին՝ չսատարել Նիկոլ Փաշինյանին ու այս օրերին, երբ նա պատրաստվում է գնալ նոր զիջումների, չդառնալ դրա պատասխանատվությունը կիսող ու կրող կողմ։

Նա կոչ ուղղեց նաեւ ուժային կառույցների ներկայացուցիչներին՝ Փաշինյանի որոշումների պատասխանատվությունը կիսելուց առաջ նայել սեփական զավակների աչքերին ու մտածել վաղվա օրվա մասին։

Վաղը առավոտյան 08.00-ին շարունակվելու են անհնազանդության ակցիաները, որոնք կմեկնարկեն Ֆրանսիայի հրապարակից․ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Շարունակում ենք ճնշումը, շենքերի շրջափակումը, անհնազանդության ակցիաները»,– ասաց նա։