Վարանդ Փափազեանի մահը
Հ.Յ.Դ. Բիւրօն խոր վշտով տեղեկացնում է վաստակաշատ դաշնակցական,
մտաւորական, երկարամեայ կուսակցական գործիչ ընկեր Վարանդ Փափազեանի մահը։
Ընկեր Վարանդը մտաւորականի իր բարձր մակարդակով, անխոնջ աշխատանքով,
անմնացորդ նուիրուածութեամբ՝ մեծ ներդրում ունեցաւ դաշնակցական գործի
յառաջընթացում։ Նա օրինակ էր և կը մնայ որպէս այդպիսին՝ դաշնակցական
սերունդների համար։
Հ.Յ.Դաշնակցութեան անունից մեր ցաւակցութիւնն ենք յայտնում ընկեր Վարանդի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։
Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
12 Սեպտեմբեր, 2020 թ