Ինչպե՞ս կարդալ Աստվածաշունչը…
Ահա մի քանի առաջարկութիւններ նրանց, ովքեր Աստվածաշունչը ուզում են կարդալ ուրախութեամբ ու իրենց հոգու օգուտի համար:
Ունեցիր մի պարզ տպագրված Աստվածաշունչ: Ամեն օր քարորդ ժամ Աստծո հետ լուռ առանձնանալու ժամանակ տրամադրիր:
Օրը ունի 96 քառորդ ժամեր (15 րոպե), դրանց մեկը տրամադրիր Աստծուն (կարճ ժամանակ անց հավանաբար դու կարիք կունենաս քառորդ ժամից ավելի ժամանակի) (Գործք 17.11): Կարեւոր չէ, թե օրվա որ ժամանակն ես ընտրում: Վաղ առավոտը կամ երեկոն ամենահարմար ժամանակն է (Սաղմոս 3.5, 4.8):
Աստվածաշունչդ կարդա ուշադիր, առանց շտապելու: Էջերի միջով մի սլացիր, այլ խորհրդածիր քո կարդացածի մասին: Ընթերցելիս՝ աղոթիր Աստծուն, որ Նա քեզ լուսավորի: Ոչ ոք Աստվածաշունչը այնպես չի կարող բացատրել, ինչպես որ Աստվածաշնչի բուն հեղինակը՝ Աստված (Մատթևոս 11.25):
Ընթերցելիս Աստված թող սրտիդ խոսի: Կարդա այնպես, կարծես, այն գրված է հատկապես քեզ համար: Այն Աստծո պատգամն է քեզ ուղղված: Եթե զգուշացումներ կան, պետք է մտածես, որ դրանք նաև քեզ համար են: Եթե խոստումներ կան, կարող ես մտածել, որ դրանք քո բարեկեցութեան համար են (Գաղատացիս 2.20):
Լավ է մատիտ կամ գրիչ ունենալ ձեռքի տակ՝ առանձին թերթիկի վրա գրանցելու համար Աստվածաշնչից այն հատվածների համարները, որոնք Աստված քո սրտի մեջ լուսաբանեց: Նշիր նաև այն բառերի համարները, ինչպիսին են՝ մեղք, ներում, ապաշխարութիւն, Աստծո սերը, և այլն:
Ընթերցման ավարտից հետո, այն Աստծո հետ քննարկիր աղոթքի միջոցով: Ամեն անգամ մի հատված կարդալով՝ կանոնավոր կերպով շարունակիր կարդալ ամբողջ Աստվածաշունչը: Երբ ավարտեցիր ամբողջ Աստվածաշնչի ընթերցումը, այն նորից սկսիր սկզբից: Ամեն մի նոր անգամ Աստվածաշունչը ընթերցելիս Աստված այն քեզ ավելի բովանդակալից կբացատրի, մինչև որ Աստվածաշունչը կդառնա քո իրական կեանքի աղբյուրը:
Աստված քո սրտում կդնի Աստվածաշնչից այն կարեւոր հատվածները, որոնք քեզ համար հատուկ կարեւորութիւն ունեն: Այսպես անելով՝ գալիք օրերի համար անթիվ օրհնութիւններ պիտի ստանաս (Սաղմոս 119.11):
Աստծո Խոսքը
Աստծո Խոսքը մեզ համար Աստծուց տրված ամենապայծառ լույսն է…
Այն այս կեանքի փոթորկահույզ օվկիանոսում մոլորվածի լույսի փարոսն է…
Այն մեր հոգու և մտքի իմաստութեան խթանն է…
Այն մեր քաղցած հոգիների կենաց հացն է…
Այն մեր ծարաված սրտի կենաց ջուրն է…
Այն մեր հոգեւոր պատերազմի հաղթութեան համար անրաժեշտ հոգու սուրն է…
Լցվենք նրանով ամեն ժամանակ…