Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հիմնադրումն ու Առաքելականութիւնը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիմնադրվել է Թադեոս և Բարդուղիմեոս Առաքեալների կողմից, այդ իսկ պատճառով կոչվում է Առաքելական, որը կարեւորագույն հատկանիշներից մեկն է մեր Սուրբ Եկեղցու (հակառակ որոշ «եկեղեցիների», որոնք չունեն առաքելական ծագում և զուրկ են Առաքելական հաջորդականութիւնից): Այս ամենը առաքելական որակ է հաղորդում Քրիստոսի եկեղեցուն, օժտում շնորհաբաշխութեամբ և իշխանութեամբ։
«Առաքելական» բառը եկեղեցու որակումներից մեկն է և նշանակում է Հիսուս Քրիստոսի առաքեալների վկայութեան հիմքի վրայ բարձրացած եկեղեցի, և առհասարակ, առաքելական գործի շարունակութիւնը եկեղեցական կյանքում: «Առաքեալ»-ը հուն. αποστολος բառի հայերեն թարգմանութիւնն է և նշանակում է Ավետարանը քարոզելու համար ուղարկված անձ, ամենայն իշխանութեամբ օժտված դեսպան: Չորս Ավետարաններում խոսվում է տասներկու առաքեալների մասին, որոնց Հիսուսը կոչեց աշակերտներ և «… նրանց իշխանութիւն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդութիւն» (Մատթ. 10.1): Նրանք իրենց հրահանգներն ստացան ուղղակի Քրիստոսից, վկաները եղան նրա կատարած հրաշքներին, նրա հարութեանը և համբարձմանը (Մարկ. 16.1–20):

Հովհաննես ավետարանիչն ավելացնում է, թե Հիսուսն իր առաքեալներին տվեց Սուրբ Հոգին և իշխանութիւն՝ մեղքերը կապելու և արձակելու համար (Հովհ. 20.22–23): Իսկ Ղուկաս ավետարանիչը հիշատակում է Հիսուսի խոսքը առաքյալներին, երբ Վերջին ընթրիքի ժամանակ նա օրհնեց և բաժանեց հացը իբրև իր մարմինը և ավելացրեց. «… այս արե՜ք իմ հիշատակի համար» (Ղուկ. 22.19): Այսպիսով Քրիստոսը տվեց իր աշակերտներին նախ՝ քարոզելու առաքելութիւնը և ապա՝ բուժելու զորութիւնը: Նա վստահեց նրանց քահանայագործելու պարտականութիւնը՝ տալով երկու հիմնական իշխանութիւն.
Ա. մեղքերի արձակման (Որը սխալմամբ և տգիտութեամբ ընդունելի չէ որոշ մարդկանց կողմից):
Բ. հացն ու գինին սրբացնելու, և դրանք, իբրև Տիրոջ մարմին ու արյուն, իրենց մեղքերի արձակումը ստացած Քրիստոսի արժանավոր հետեւորդներին բաշխելու համար:
Գործք առաքելոց գրքում արձանագրված են Քրիստոսի խոսքերն իր համբարձումից առաջ. «… երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրա, զորութիւն պիտի առնեք և ինձ վկաներ պիտի լինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում և մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1.8): Առաքեալներին տրված հիմնական իշխանութիւնն էր նաեւ իրենց գործակից կամ հաջորդ լինելու կոչվածների ձեռնադրութիւնը: Պենտեկոստեից հետո, երբ առաքյալներն ընդունեցին Սուրբ Հոգին, նրանք զորացան Աստծո շնորհներով և իրենց առաքելութիւնը սկսեցին Երուսաղեմից, կազմակերպեցին նորաստեղծ քրիստոնեա համայնքները՝ նախնական եկեղեցիները. «Հավատացյալներն ամենքը միասին էին, և ինչ որ ունեին, հասարակաց էր» (Գործք 2.44): Սուրբ Հոգու տվչութեամբ ու ձեռնադրութեամբ գերբնական զորութիւնն առաքեալից փոխանցվել է նրանց, ովքեր շարունակել են առաքելութիւնը, այսինքն՝ քրիստոնեա համայնքի՝ եկեղեցու ղեկավարութիւնը: Առաքեալների՝ Ավետարանը քարոզելու հիմնական պարտականութիւնը, ձեռնադրութեան շնորհների հետ փոխանցվել է նրանց հաջորդներին, որոնք կոչվում են սարկավագ, երեց և եպիսկոպոս: Բանտից գրած իր նամակում Պողոս առաքեալն ամփոփում է Տիմոթեոսին հղված պատգամը. «Ուստի հիշեցնում եմ քեզ, որ վերարծարծես Աստծու շնորհը, որ տվի քեզ՝ իմ ձեռքերը դնելով քեզ վրա…» (Բ Տիմոթ. 1.6):
Այս է առաքելականութիւնը, որ շարունակվում է Քրիստոսի հիմնած եկեղեցում, Քրիստոսի Համբարձումից և Հոգեգալուստից սկսած՝ մինչեւ այսօր: Թադեոս և Բարդուղիմեոս առաքեալները Հայաստան աշխարհում եղան Քրիստոսի ճշմարիտ Ավետարանի քարոզիչները: Իսկ Թադեոսի հետեւորդներից Զաքարիան ընդունել է առաքելական շնորհները և Թադեոսի նահատակութիւնից հետո շարունակել Ավետարանի քարոզչութիւնը: Նույն առաքելութիւնը, առաքելականութեամբ տրված շնորհներով, հետագա ժամանակներում շարունակել են Հայոց հայրապետները:
Հայ եկեղեցին կոչվում է առաքելական, որովհետեւ.
ա. Հայաստանի առաջին եկեղեցիները հիմնող առաքեալները ձեռնադրել են առաջին եպիսկոպոսներին: Նրանցով ապահովվել է առաքելականութեան հաջորդականութիւնը Հայ եկեղեցում:
բ. Առաքյալները քարոզել են Ավետարանը, և նրանց ուսուցումը մնացել է անաղարտ, այնպես, ինչպես ընդունվել է քրիստոնեա բոլոր եկեղեցիների և երեք տիեզերական ժողովների կողմից,
գ. Թադեոս և Բարդուղիմեոս առաքեալներին տրված շնորհները, զորութիւնը և իշխանութիւնը Աստծո տված շնորհներն են տասներկուսին՝ Քրիստոսի ձեռքով: «Հիմա իմացան, որ այն ամենը, ինչ ինձ տվիր, ես նրանց տվեցի. և նրանք ընդունեցին ու ճշմարտութեամբ ճանաչեցին, որ ես քո մոտից ելա. և նրանք հավատացին, որ դո՜ւ ուղարկեցիր ինձ» (Հովհ. 17.7–8):
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կառուցված է․ «… առաքեալների և մարգարեների հիմքի վրա, որի անկյունաքարը Քրիստոս Հիսուսն է: Նրա վրա ներդաշնակութեամբ հաստատված ամբողջ կառույցը Տիրոջով վերաճում է մի սուրբ Տաճարի, որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք որպես բնակարան Աստծու՝ Սուրբ Հոգու միջոցով» (Եփես. 2.20–22):
Առաքելական է կամ առաքելականութեամբ օժտված է այն եկեղեցին.
1. Որ հիմնված է մի որեւէ առաքեալի ձեռքով,
2. Որի իշխանութիւնը առաքելական ձեռնադրութեան շարունակութիւնն է,
3. Որ պահել է առաքելական աստվածաշունչ ուսուցումը և դավանութիւնը՝ համաձայն Նիկիո հանգանակի,
4. Որ շարունակում է վկայել, թե Հիսուսն է Քրիստոսը՝ Որդին կենդանի Աստծո,
5. Որ շարունակում է քարոզել և մկրտել հանուն Սուրբ Երրորդութեան՝ Հոր և Որդու և Սուրբ Հոգու:
Մաղաքիա Վարդապետ Ամիրյան